Դավիթ Գալստյանի միջոցով է 600 մլրդ զենքի մի մասը բերվել Հայաստան. Դավիթ Տոնոյան
Ես 3 ամիսը մեկ կրկնում եմ, թե ինչ հարաբերությունների մեջ եմ եղել Դավիթ Գալստյանի հետ, կարծում այստեղ պետք չի դրան անդրադառնալ, բայց ես նորից կրկնում եմ, որ այն հպարտությունը, որով մենք նշում ենք 600 միլիարդի զենքի վերաբերյալ, մի ստվար մասը եկել է Հայաստան այդ անձի կողմից:
Այս մասին 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով իր և Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) հարաբերությունների վերաբերյալ հարցին:
«Խնդրում եմ հաշվի առնել, որ պատերազմի սկսվելու ժամանակ չէ, որ մեր մատակարարուման ուղիները եղել են զմռսված, բավական մեծ դժվարություններ եղել են նաև պատերազմական գործողություններին նախորդող շրջանում»,- շեշտեց նա:










