Ես չունեմ տեղեկություն, որ դասալքությունը ուղորդվել է. Տոնոյան

14:26 • 01.08.23

Ադրյո՞ք դուք չունեիք տպավորություն, որ կար խուճապային տրամադրության որոշակի կազմակերպված բնույթ, և զորահավաքային, մոբ ռեսուրսի մոտ խուճապ սերմանողներ են եղել:

Այս մասին 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հրացրել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Հարցին ի պատասխան նախկին նախարարը ասել է.

«5-րդ շարասյան հետ է կապված ձեր հարցադրումը, ես հնարավորություն ունեցել եմ իմ դժգոհությունը հրապարակային հայտնել այս հարցի վերաբերյալ, և ես սրտատրոփ սպասում եմ փաստերի ներկայացմանը: Եթե այդպիսի բան է եղել, ես կուզենայի դրա վերաբերյալ իմանայի:

Ինչ վերաբերվում է ուղորդված դասալքությանը, ես կարող եմ ասել դասալքության հիմնական պատճառը, կազմակերպչական էր և վախի արդյուքն է եղել: Բայց ես չունեմ տեղեկություն, որ դասալքությունը ուղորդվել է»: