Երեկ բախվել են Mercedes Sprinter-ն ու Volkswagen-ը, կան վիրավորներ. Shamshyan.com

19:13 • 02.08.23

Օգոստոսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 31-ամյա Գարիկ Բ.-ի վարած Mercedes Sprinter մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Ռուզաննա Ա.-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդն ու նրա ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Գայանե Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes Sprinter-ի վարորդ Գարիկ Բ.-ն աշխատում է «Մարիաննա կաթնամթերք» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ:

Վթարի փաստով քննչական վարչությունում  նախաձեռնվել է վարույթ:

Երեկ բախվել են Mercedes Sprinter-ն ու Volkswagen-ը, կան վիրավորներ. Shamshyan.com