Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել. ներգրավվել են նաև 1 ԱԹՍ ու ՊՆ 1 ուղղաթիռ (թարմացված)
Օգոստոսի 2-ին, ժամը 09։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվելլ։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների մոտ 60 հա տարածքում մի քանի օջախներով այրվում է խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 16 աշխատակից և Աղավնաձոր գյուղից 50 բնակիչ։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 1 անօդաչու թռչող սարք և ՊՆ մեկ ուղղաթիռ։
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Ժամը 19։05-ի դրությամբ ուղղաթիռն իրականացրել է 8 ջրթափում։»,- ասված է հաղորդագրության մեջ։










