էջմիածինցի 61-ամյա կինը դրամապանակ է գողացել 

19:48 • 02.08.23

Հուլիսի 31-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի տնտեսական խանութի մոտ կորցրել է դրամապանակը: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

«Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ դրամապանակը գողացել է էջմիածինցի 61-ամյա կինը:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել է գողությունը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակը:

61-ամյա կինն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:

էջմիածինցի 61-ամյա կինը դրամապանակ է գողացել