Որքան շրջափակումը երկարում է, այնքան ավելի դժվար է տարբերակել տեղափոխման ավելի խիստ կարիք ունեցող հիվանդներին. Անահիտ Ավանեսյան
Բավական կրիտիկական է իրավիճակը Արցախում գտնվող պացիենտների համար: Ժամանակի ընթացքում, որքան շրջափակումը երկարում է, այնքան ավելի դժվար է տարբերակել տեղափոխման ավելի խիստ կարիք ունեցողներին, ովքեր որ ունեն դեղորայքի և բժշկական միջամտության կարիք, ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Վերջին տեղափոխման ժամանակ անգամ պացիենտներից մեկին ապօրինի առևանգել են: Հիմա բոլոր աշխատանքներն ուղղված են, որ նախ մարդասիրական բեռը կարողանանք անցկացնել Արցախ և վերադառնանք նորմալ ապրանքնաշրջանառության և մարդկանց տեղափոշման ազատ շրջափուլ»- ասաց նա:
Ըստ Ավանեսյանի Կոռնիձորում՝ Հակարիի կամրջի մոտ սպասող հումանիտար բեռների մեջ մեծ մասը կազմում են երեխաների կաթնախառնուրդները:
«Բացի դրանից, մեր մասնագետներն աշխատում են Ստեփանակերտի գործընկերների հետ և մայրիկներին հնարավորինս հոգեբանական և այլ աջակցություն ենք ցուցաբերում, որպեսզի կրծքով կերակրումն այս պահին հնարավորինս օժանդակ լինի և մենք կաթնախառնուրդների կարիք քիչ ունենանք»,- ասաց նա










