Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ (լուսանկարներ)

15:07 • 03.08.23

Օգոստոսի 3-ին, ժամը 12։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաք չհասած այրվում է խոտածածկ տարածք:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34 կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ»:

Հնարավոր է սա fire նկարն էՀնարավոր է սա 1 անձ, հրդեհ and ճանապարհ նկարն էՀնարավոր է սա 1 անձ and շտապօգնություն նկարն էՀնարավոր է սա fire նկարն է

Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ (լուսանկարներ)