ՊՆ УАЗ-ը բախվել է ձիուն, 10-ամյա տղային Երևան տեղափոխելու համար հրավիրել են սանավիացիա․ Shamshyan.com
Օգոստոսի 3-ին Ժամը 11։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Վարդենիսի վարչական տարածքում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան բախվել է ձիուն։
Բախման հետևանքով ձիավարը, Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Ժորա Մ․-ն ընկել է ձիու վրայից և մարմնական վնասվածքներով, օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով, տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Երևանից սանավիացիա են հրավիրել Վարդենիս, որպեսզի երեխային տեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:










