Մեքսիկայում ֆուրգոնն ընկնել է ձորը․ 24 մարդ է զոհվել (լուսանկարներ)

19:59 • 03.08.23

Առնվազն 24 մարդ է զոհվել Մեքսիկայի արևմուտյան Նայարիտ նահանգում մարդատար ֆուրգոնի՝ ձորն ընկնելու հետևանքով։ Գրել է El Heraldo de Mexico-ն։

Ֆուրգոնը հինգշաբթի վաղ առավոտյան ընկել է «Էլ Պիչո» անունով հայտնի ձորը, Տեպիկ քաղաքում է: Նախնական տեղեկություններով՝ վարորդը քնել է, ինչի պատճառով չի կարողացել կառավարել մեքենան, ու նրանք ընկել են ձորը։

Զոհվել է առնվազն 5 անչափահաս։ Եվս 20 մարդ վիրավորվել ու տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներ։

Մեքսիկայում ֆուրգոնն ընկնել է ձորը․ 24 մարդ է զոհվել (լուսանկարներ)