Կոչ եմ անում զերծ մնալ կայուն և տևական խաղաղության հասնելու հնրավորությունը նվազեցնելու քայլերից․ Փաշինյանն՝ Ալիևին
Հայաստանը հավատարիմ է խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը, կառավարության նիստին պնդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ էշէ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը։
Փաշինյանը նաև ասաց, որ սպասում են Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածության հրապարակային վերահաստատմանը
Վարչապետի խոսքով՝ ի հեճուկս բոլոր բարդությունների, իսկապես, երկարաժամկետ, կայուն ու տևական խաղաղություն հաստատելու հնարավորություն կա։ Նիկոլ Փաշինյանը նաև Ադրբեջանին կոչ հղեց։
«Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն ուղղված քայլերից, ինչպես, օրինակ, միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շարունակական տորպեդահարումը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն ու շաբաթվա սկզբին ԿԽՄԿ-ի կողմից Երևան տեղափոխված ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը»,- հայտարարեց նա։
Վարչապեը շեշտեց, որ Վագիֆ Խաչատրյանին, մյուս գերիներին, պատանդներին ու պահվող այլ անձանց ազատ արձակելը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ։
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ Ադրբեջանին կոչ արեց չարգելափակել Հայաստանից ուղարկված հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ Լաչինի միջանցքով։










