Մեր նպատակը տուգանքներ գրելը չի, այլ այն, որ մարդիկ չծխեն, մենք ուզում ենք ծխողների համար ստեղծել դիսկոմֆորտ. Փաշինյան

13:31 • 03.08.23

Մեր նպատակը տուգանքներ գրելը չի, մեր նպատակն այն է, որ մարդիկ չծխեն: Պատասխանատվությունը պետք է դնել նաև սեփականատերերի և աշխատողների վրա, որ նրանք էլ թույլ չտան ծխել:

Կառավարության նիստում ասաց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անընդհատ քննարկումներ կան, թե ինչ իմաստ ունի բացօթյա սրճարաններում և կանգառներում արգելել ծխելը: Այս որոշումների իմաստն այն է, որ ծխողների համար ստեղծենք դիսկոմֆորտ, որ պայմանը ծխելու համար հարմարավետ չլինի: Մենք չենք ուզում՝ մարդը ծխի, բոլոր հնարավոր ձևերով արգելակենք իր ծխելու հնարավորությունը:

Ի դեպ իմ սուպերմարկետների այցերից հասկացա, որ այդ ծխախոտների ստենդները փակելն էլ չի պահվում: Այս վերջերս մի տեղ մտա, հարցրի, թե ինչու է բայց, աշխատողը ճարպիկ էր, ասեց հենց նոր ծխախոտ էի վաճառում, դրա համար էի բացել և արագ փակեց»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ պետք է հետևողական լինենք մեր որոշումների կատարմանը:

«Որովհետև մտածել, որ մարդկանց տասնամյակների սովորությունը մի որոշմամբ փոխվելու է, դա ուղղակի իրատեսական չէ: Կառավարությունն այս ամենն իր համար չի անում, մենք սա անում ենք քաղաքացիների և երկրի համար»,- ասաց նա:

Մեր նպատակը տուգանքներ գրելը չի, այլ այն, որ մարդիկ չծխեն, մենք ուզում ենք ծխողների համար ստեղծել դիսկոմֆորտ. Փաշինյան