Գանձախուզության դեպք Օշականում գտնվող հուշարձանի տարածքում (լուսանկարներ)
02.08.2023 թ. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ահազանգ էր ստացել Օշականում` 2.113.3 պետ. ցուցիչով հուշարձանի տարածքում, գանձախուզության դեպքի մասին:
«Ահազանգը ստանալուց հետո Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները մեկնել են դեպքի վայր, ուսումնասիրել միջադեպը:
Տեղում ծանոթանալով իրավիճակին` ՊՄՊ աշխատակիցները տեղեկացրել են լիազոր մարմնին և դիմել ոստիկանություն կատարվածին իրավական գնահատական տալու համար»,- հայտնել է ՊՈԱԿ-ը։













