ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 1 տրիլիոն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

10:25 • 03.08.23

2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով:

Այս մասին հայտնում էին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշում պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարված պետական տուրքի գումարները չներառելու պարագայում՝ 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ապահովված հարկային եկամուտների և պետական տուրքերի աճը նախորդ տարվա համեմատ կկազմի 223.9 մլրդ դրամ կամ 21.5%:

2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 210.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 81.2 մլրդ. դրամով կամ 63%-ով»:

ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 1 տրիլիոն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր