Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են ԱԹՍ-ների փոխադարձ հարվածների մասին

12:44 • 03.08.23

Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են անօդաչու թռչող սարքերով միմյանց տարածքին հարվածներ հասցնելու մասին, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Ինչպես իր թելեգրամյան ալիքում գրել ՌԴ Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան, օգոստոսի լույս 3-ի գիշերը ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը Կալուգայի մարզի երկնքում խոցել են ուկրաինական 6 ԱԹՍ։

Նահանգապետի խոսքով՝ միջադեպի հետևանքով մարզում տուժածներ և ավերածություններ չկան։

Կիևն իր հերթին հայտնել է, որ ուկրաինական ՀՕՊ համակարգերը գիշերը խոցել են շուրջ 15 ԱԹՍ, որոնք թռչում էին Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ։ Քաղաքում տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել, սակայն հայտնի է, որ մայրաքաղաքում պայթյունների ձայներ են լսվել, որոնք, ենթադրաբար, պայմանավորված են եղել ԱԹՍ-ների խոցմամբ։

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են ԱԹՍ-ների փոխադարձ հարվածների մասին