Հարավային Կորեայում դանակահարության հետևանքով 13 մարդ է վիրավորվել

17:15 • 03.08.23

Առնվազն 13 մարդ է վիրավորվել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի մոտ մի տղամարդու հարձակման հետևանքով։ Գրել է BBC-ն։

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը տեղի ժամանակով ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով 13։00-ին) մետրոյի կայարանի մերձակայքում՝ Սոնգնամ քաղաքում:

Տղամարդը որոշ մարդկանց դանակահարել է, իսկ մյուսներին հարվածել է իր վարած մեքենայով:

Ավելի ուշ դեպքի վայրում նա ձերբակալվել է։ Հարձակման դրդապատճառը հայտնի չէ։

Հարավային Կորեայում դանակահարության հետևանքով 13 մարդ է վիրավորվել