Օգոստոսի 5-ից երթևեկության փոփոխություն՝  Գայի պողոտա - Թոթովենց – Նանսեն  փողոցներում (լուսանկար)

18:07 • 03.08.23

Օգոստոսի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտա - Թոթովենց – Նանսեն փողոցների խաչմերուկում`կից ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

Միաժամանակ նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

Օգոստոսի 5-ից երթևեկության փոփոխություն՝  Գայի պողոտա - Թոթովենց – Նանսեն  փողոցներում (լուսանկար)