Ռուս դիվանագետները սեպտեմբերին կժամանեն Կապան՝ ՌԴ ԱԳՆ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցով

11:35 • 04.08.23

Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն պատրաստվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Մենք ակտիվորեն պատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության լայնամասշտաբ բացմանը։ Այս նախաձեռնությունը հաստատել են մեր ղեկավարները  մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: Արդեն սեպտեմբերին ռուս դիվանագետները կայցելեն տարածաշրջան՝ անմիջականորեն «տեղում» օպերատիվ հարցերով զբաղվելու համար», - ասել է Գոնչարը։

Ռուս դիվանագետները սեպտեմբերին կժամանեն Կապան՝ ՌԴ ԱԳՆ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցով