Երիտասարդ կինն ու նրա մանկահասակ դուստրը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ)

14:44 • 04.08.23

Որպես անհետ կորած՝ որոնվում են 1997 թվականին ծնված Հեղինե Գևորգյանն ու նրա դուստրը՝ Միլենան: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հաղորդվում է, որ մայրն ու դուստրն օգոստոսի 3-ին ժամը 14:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկից դուրս են եկել և մինչ այժմ տուն չեն գնացել:

Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից հորդորում են դիմել Մարտունու կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

Երիտասարդ կինն ու նրա մանկահասակ դուստրը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ)