Պուտինը զորակոչի տարիքը բարձրացրել է մինչև 30 տարեկան

16:49 • 04.08.23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է գործող օրենսդրությունը փոփոխող դաշնային օրենքը, ինչի արդյունքում 2024 թվականի հունվարի 1-ից զորակոչի տարիքը 27-ից կբարձրանա մինչև 30 տարեկան։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, երկրի ղեկավարի ստորագրած օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։ 

Մինչ այս տարվա վերջ 27 տարին լրացած անձանց վրա նոր օրենքը չի տարածվի:

ՌԴ-ում զորակոչային տարիքը 27-30-ի հասցնելու մասին օրենքի նախագիծը կապված է Ռուսաստանում ժողովրդագրական իրավիճակի հետ, ավելի վաղ ասել էր Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը։

Պուտինը զորակոչի տարիքը բարձրացրել է մինչև 30 տարեկան