Ռուսաստանը պատերազմի ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ արձակել է առնվազն 1961 «Շահեդ» անօդաչու. Զելենսկի

13:59 • 04.08.23

Ռուսաստանը պատերազմի ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Շահեդ» տեսակի առնվազն 1961 անօդաչու թռչող սարք: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հերթական տեսաուղերձում, գրում է dw.com-ը։

Նրա խոսքով՝ անօդաչուների զգալի մասը խոցվել է։

Միևնույն ժամանակ, Զելենսկին խոստովանել է«Ցավոք, ոչ բոլորն են խոցվել: Մենք աշխատում ենք ավելի շատ խոցելու, ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ունենալու ուղղությամբ»:

Կիևի պնդմամբ՝ ռուսական բանակն Ուկրաինայում ակտիվորեն օգտագործում է իրանական արտադրության «Շահեդ 131/136» կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, որոնք ռուսները վերանվանել են «Գերան-1» և «Գերան-2»։



Ռուսաստանը պատերազմի ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ արձակել է առնվազն 1961 «Շահեդ» անօդաչու. Զելենսկի