3 գյուրզա, 2 իժ, 3 շահմար, 2 սահնօձ, 3 լորտու. փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

08:21 • 04.08.23

Օգոստոսի 1-3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Արտաշատ, Վեդի, Գորիս քաղաքներում, Հովք, Մաստարա, Ախուրյան գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 3 լորտու տեսակի սողուն, 2 սահնօձ, 3 շահմար, 2 իժ, 3 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

3 գյուրզա, 2 իժ, 3 շահմար, 2 սահնօձ, 3 լորտու. փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին