Արմավիրում 25-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով «Կարմիր կամրջից», նրա հեռախոսում գրություն է հայտնաբերվել․ Shamshyan.com

13:00 • 04.08.23

Այսօր՝ օգոստոսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արմավիր «Արմավիր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապա խումբը կանչով մեկնել է Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածք, որտեղ կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները  կամրջի տակ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Լյուդվիգ Հ․-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպաություն գործելու նպատակով իրեն ցած է նետել։ Նա վերջերս էր վերադարձել Եվրոպայից։

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նրա բջջային հեռախոսը, որտեղ թողել է գրառում, որ իր մահվան մեջ որևէ մեկին չմեղադրեն։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Արմավիրում 25-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով «Կարմիր կամրջից», նրա հեռախոսում գրություն է հայտնաբերվել․ Shamshyan.com