Սուրեն Պապիկյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

16:34 • 04.08.23

Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Սուրեն Պապիկյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր