Կիսում եմ բարեկամ վրաց ժողովրդի խորը վիշտը․ Մանե Թանդիլյան

11:40 • 05.08.23

Վրաստանի Ռաճայի շրջանում ավերածություններ պատճառած աղետը նաև մարդկային կյանքեր է խլել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Կիսում եմ բարեկամ վրաց ժողովրդի խորը վիշտը։ Զոհերի հարազատներին անկեղծ ցավակցություններս եմ հայտնում և մաղթում ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - գրել է նա:

Կիսում եմ բարեկամ վրաց ժողովրդի խորը վիշտը․ Մանե Թանդիլյան