Գուսանագյուղի մոտակայքի ջրամբարում ջրասուզակը, փրկարարներն ու քաղաքացիները որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած քաղաքացուն, որը եկել էր ձուկ բռնելու․ Shamshyan.com

18:09 • 05.08.23

Ժամը 14:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկի տարածաշրջանում՝ Գուսանագյուղի մոտակայքում գտնվող ջրամբար քաղաքացի է մտել, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ ջրահեղձ է եղել: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Ժամանել է Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները «Քյալալի» կոչվող տարածքում՝ ճահճային հատվածում, որոնում են ենթադրյալ ջրահեղձված քաղաքացուն:

Փրկարարները աշխատանքները իրականացնում են նավակով, և նրանց օգնում են նաև գյուղացիները:

Դեպքի վայր ժամանեն Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ ենթադրյալ ջրահեղծ եղած տղամարդը Արմավիրի մարզի բնակիչ է, 35-38 տարեկան, ընկերների հետ եկել է ձուկ բռնելու, սակայն հետո ինքը եղեգների մոտ է գնացել և այլևս նրան չեն նկատել, ինչն էլ ենթադրում է, որ ջրահեղձ է եղել:

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Գուսանագյուղի մոտակայքի ջրամբարում ջրասուզակը, փրկարարներն ու քաղաքացիները որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած քաղաքացուն, որը եկել էր ձուկ բռնելու․ Shamshyan.com