Կյանքից հեռացել է «Հարի Փոթեր» գրքերի շարքի ամերիկյան գրահրատարակչության տնօրենը

17:49 • 05.08.23

Վթարի հետևանքով կյանքից հեռացել է «Բլումսբերի» ամերիկյան գրահրատարակչության տնօրեն Էդրիեն Վոնը, երբ ընտանիքի հետ Իտալիայում արձակուրդի է եղել։ Գրել է Fox Business-ը։

45-ամյա Էդրիեն Վոնն Ամալֆիի ափի մոտ արագանավակի և առագաստանավի բախումից հետո մնացել է երկու մոտորանավակների միջև: Արագանավակի շեղբերները հարվածել են նրան՝ մահացու վիրավորելով։ Bloomsbury Publishing-ը FOX Business-ի հետ զրույցում հաստատել է Վոնի մահը։

«Բլումսբերին» Հարի Փոթերի մասին գրքերի շարքի ամերիկյան հրատարակիչն է։

Կյանքից հեռացել է «Հարի Փոթեր» գրքերի շարքի ամերիկյան գրահրատարակչության տնօրենը