Քնեսեթի պատգամավորն Իսրայելի կառավարությանը կոչ է արել դադարեցնել աջակցությունն Ադրբեջանի բռնապետական ռեժիմին

14:53 • 05.08.23

Քնեսեթի պատգամավոր Օֆեր Քասիֆն իր թվիթերյան միկրոբլոգում քննադատել է Իսրայելի կառավարությանը Ադրբեջանի բռնապետական ռեժիմին աջակցություն ցուցաբերելու համար։

Նրա խոսքով՝ Իսրայելը «ոչ միայն զենք է արտահանում ցանկացած բռնապետության, որը դա ցանկանում է, այլ նաև էթնիկ զտումներ և շրջափակումներ է արտահանում»։

«Իսրայելական ռազմական աջակցությամբ ադրբեջանցի զինվորներն Արցախի հայության մահաբեր շրջափակում են իրականացնում՝ արգելափակելով Լաչինի միջանցքը։ Շրջափակումը շարունակվում է, և 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, մահվան վտանգի առաջ են սովի և հիվանդությունների պատճառով։ Դադարեցրեք բռնապետություններին աջակցելը»,- գրել է Քասիֆը։

Քնեսեթի պատգամավորն Իսրայելի կառավարությանը կոչ է արել դադարեցնել աջակցությունն Ադրբեջանի բռնապետական ռեժիմին