Արցախի պատվիրակությունը փոքրաթիվ քանակի մարզիկներով մասնակցում է Համահայկական խաղերին․ Մանե Թանդիլյան (լուսանկարներ)

23:35 • 05.08.23

Համահայկական խաղերին Արցախի պատվիրակությունը մասնակցում է շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած փոքրաթիվ քանակի մարզիկներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ նրանց հրավերով ներկա է խաղերի բացման արարողությանը։

«Մարզադաշտում գտնվող աշխարհասփյուռ հայությունը իր բացառիկ միասնական աջակցությունը ցուցաբերեց արցախցի մարզիկներին։

Մենք միշտ ձեր կողքին ենք, սիրելի արցախցիներ»,- հավելել է Թանդիլյանը։

Արցախի պատվիրակությունը փոքրաթիվ քանակի մարզիկներով մասնակցում է Համահայկական խաղերին․ Մանե Թանդիլյան (լուսանկարներ)