Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անդառնալի վնաս է հասցնում ԼՂ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

13:19 • 05.08.23

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումն անդառնալի վնաս է հասցնում ԼՂ ժողովրդին:

Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Իսկ դրա հետևում 120 հազար իրական մարդկային պատմություններ կան, որոնցից յուրաքանչյուրը տառապում է իր հայրենիքից, ընտանիքից, իր սիրած ամեն ինչից զրկվելու ցավից», - գրել է ԱԳՆ խոսնակը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անդառնալի վնաս է հասցնում ԼՂ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ