53-ամյա Վարդան Շահինյանը որոնվում է որպես անհետ կորած

15:10 • 05.08.23

Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 53-ամյա Վարդան Շահինյանը: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Նա հուլիսի 2-ին դուրս է եկել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խնձորի այգիների տարածքից, և մինչ օրս նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն չկա:

«Վարդան Շահինյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նաիրիի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:

53-ամյա Վարդան Շահինյանը որոնվում է որպես անհետ կորած