ՌԴ-ն կործանիչ է օդ բարձրացրել Սև ծովի վերևում ամերիկյան ԱԹՍ ֆիքսելու պատճառով

20:50 • 05.08.23

Ռուսաստանը հայտարարել է, որ իր Սու-30 ինքնաթիռն այսօր ֆիքսել է ամերիկյան MQ-9A Reaper անօդաչու թռչող սարքը, որը թռչել է Սև ծովի վրայով: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուսական կործանիչի մոտենալու ընթացքում օտարերկրյա հետախուզական անօդաչու թռչող սարքը շրջադարձ է կատարել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանից։ Ռուսական ինքնաթիռը բարեհաջող վերադարձել է իր բազային օդանավակայան, Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտում թույլ չի տրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ-ն կործանիչ է օդ բարձրացրել Սև ծովի վերևում ամերիկյան ԱԹՍ ֆիքսելու պատճառով