Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ, Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել հանրապետության արևելքում։ Գրել է ТАСС-ը՝ հղում անելով TGRT Haber-ին։
Երզնկայի նահանգում վթարի է ենթարկվել 7 ավտոմեքենա։ Առնվազն չորս մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 2 լրագրող։

Ընդդիմադիր շրջանակների աղբյուրը ТАСС-ին հայտնել է, որ քաղաքական գործիչը չի տուժել։










