Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ավիաբազաներին

16:14 • 06.08.23

Ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել ուկրաինական ավիաբազաներին, հայտնել է ՌԴ  պաշտպանության նախարարությունը։

«Այս գիշեր Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերն օդային և ծովային բազաներից հեռահար ճշգրիտ սպառազինությամբ խմբակային հարված են հասցրել Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային բազաներին՝ Խմելնիցկի շրջանի Ստարոկոնստանտինով և Ռովենսկի շրջանի Դուբնո բնակավայրերին»,- հայտնել են նախարարությունից։

Ինչպես նշել են նախարարությունում, «սահմանված բոլոր թիրախները խոցվել են»։

Բացի այդ, ռուս զինվորականները հարվածել են Զապորոժիե քաղաքի օդանավակայանում Ուկրաինայի զինված ուժերի ավիացիոն տեխնիկայով անգարներին։

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ավիաբազաներին