Համահայկական 8-րդ խաղերի բացումը՝ ֆոտոշարքով

16:50 • 06.08.23

Օգոստոսի 5-ին Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկական 8-րդ խաղերի բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

Բնութագրությունը հասանալի չէ

Բացման հանդիսավոր արարողությանը նախ ներկայացվեց 1999 թվականից անցկացվող Համահայկական խաղերի պատմությունը, անդրադարձ կատարվեց Հայաստանի մշակութային ու պատմական ժառանգությանը, ինչպես նաև չեմպիոնների դարբնոց Գյումրիին ու գյումրեցի անվանի մարզիկներին: Այնուհետև տեղի ունեցավ մարզական շքերթը, որի ժամանակ մասնակից 41 երկրի 181 քաղաք ներկայացան իրենց պատվիրակներով:

Բնութագրությունը հասանալի չէ

Այս տարի Համահայկական ամառային 8-րդ խաղերին առաջին անգամ մասնակցում էին նաև Չիլիի, Շվեդիայի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի, Հնդկաստանի, Հորդանանի և Էստոնիայի մեր հայրենակիցները:

Բնութագրությունը հասանալի չէ

Համահայկական ամառային 8-րդ խաղերի գլխավոր ջահը վառեց Եվրոպայի վեցակի, աշխարհի քառակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Իսկ խաղերի դրոշը մարզադաշտ բերեցին օլիմպիական չեմպիոններ Իսրայել Միլիտոսյանը, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը և աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: Խաղերին մասնակցում է 41 պետությունների, 181 քաղաքների 7000-ից ավելի մարզիկ:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Համահայկական 8-րդ խաղերի բացումը՝ ֆոտոշարքով