Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի «Պատվո նշան» բարձրագույն շքանշանով
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի «Պատվո նշան» բարձրագույն շքանշանով:
Նա պարգևատրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի որոշմամբ՝ Համահայկական ամառային ութերորդ խաղերը լավագույնս կազմակերպելու, համակարգելու և օժանդակելու համար:
Արայիկ Հարությունյանին պարգևը հանձնել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:
Հիշեցնենք, որ երեկ Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացել է Համահայկական ամառային ութերորդ խաղերի բացման արարողությունը: Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: Խաղերին մասնակցում է 41 պետությունների, 181 քաղաքների 7000-ից ավելի մարզիկ:










