Արմավիրի Ծաղկունք գյուղում հրդեհ է եղել․ այրվել է նաև մոտ 600 քմ խոտածածկույթ

20:48 • 07.08.23

Օգոստոսի 7-ին, ժամը 15։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 18:00-ին: Այրվել են մոտ 600 քմ խոտածածկույթ, 60 խմ կուտակած գոմաղբ, 60 խմ կուտակած աղբ և մասամբ ջերմահարվել է հարակից ջերմատունը (մոտ 50 քմ)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Արմավիրի Ծաղկունք գյուղում հրդեհ է եղել․ այրվել է նաև մոտ 600 քմ խոտածածկույթ