Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու Lada-ն, կա 4 վիրավոր. Shamshyan.com (լուսանկարներ)

16:01 • 07.08.23

Արմավիրի մարզում ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 63-ամյա Հրաչիկ Ա.-ի վարած BMW մակնիշի և 59-ամյա Սարիբեկ Բ.-ի վարած Lada մակնիշի ավտոմեքենաները։ Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու Lada-ն, կա 4 վիրավոր. Shamshyan.com (լուսանկարներ)