Փրկարարներն օգնության են հասել տանիքի մեջ ընկած քաղաքացուն

20:33 • 07.08.23

Օգոստոսի 7-ին, ժամը 14:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի շենքերից մեկի տանիքին աշխատանքներ իրականացնելիս ծածկը կոտրվել է, քաղաքացին ընկել է տանիքի մեջ։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Փրկարարները Ռ․ Թ․-ին դուրս են բերել տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ»,- ասված է հաղորդագրության մեջ: