Արցախը միայն հող չէ, ապաշրջափակման համար անհապաղ դիմե՛ք ՄԱԿ-ի ԱԽ-ին․ ակցիա՝  ԱԳՆ-ի մոտ

15:38 • 07.08.23

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը ԱԳՆ-ի դիմաց պիկետ է իրականացրել՝ պահանջելով ներկայացնել բոլոր փաստաթղթերը, որոնք ուղարկվել են միջազգային կառույցներին, պետություններին։

Ակցիայի մասնակիցները նաև պահանջեցին, որ Արցախի ապաշրջափակման համար անհապաղ դիմեն ՄԱԿ-ի ԱԽ-ին։ Հավաքվածները նամակ փոխանցեցին ԱԳն-ին։

«Պետք է Արցախի շրջափակումը դադարեցնել և հումանիտար աղետը։ Վերադարձնել ԿԽՄԿ ուղեկցությամբ Ստեփանակերտից Երևան եկող բուժառու, ՀՀ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին, որը առևանգվել է ադրբեջանական ուժերի կողմից, վերադարձնել նաև օգոստոսի 1-ին ադրբեջանցիների առևանգած Ռաշիդ Բեգլարյանին»,- նշեցին շարժման անդամները։

Նրանց խոսքով՝ Արցախը միայն հող չէ, և չպետք է հրաժարվեն արցախցիների ճակատագիրը որոշելու իրավունքներից։

Արցախը միայն հող չէ, ապաշրջափակման համար անհապաղ դիմե՛ք ՄԱԿ-ի ԱԽ-ին․ ակցիա՝  ԱԳՆ-ի մոտ