Ադրբեջանի ՄԻ հանձնակատարի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին 

18:47 • 07.08.23

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի անունից Ազգային կանխարգելման մեխանիզմի գործունեության շրջանակներում Ազգային կանխարգելիչ խմբի անդամները հերթական անգամ այցելել են քննչական մեկուսարանի կալանավորներին։ Նրանք այցելել են նաև օգոստոսի 1-ին Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին։ 

Այս մասին հայտնել է են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով հանձնակատարի գրասենյակին։

«Նրան մայրենի լեզվով օրենսդրական ակտեր են ներկայացրել» (չակերտները - Tert.am-ի),- հայտնել է գրասենյակի մամուլի ծառայությունը։

Ըստ ադրբեջանական կողմի «զրույցի ընթացքում նա շնորհակալություն է հայտնել իր իրավունքների ապահովման, անհրաժեշտ բժշկական ու հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար» (չակերտները - Tert.am-ի)։

Ադրբեջանի ՄԻ հանձնակատարի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին