Դավիթ Իշխանյանն ընտրվեց Արցախի ԱԺ նախագահ

12:07 • 07.08.23

Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Արցախի ԱԺ  լրատվության վարչությունից։

Դավիթ Իշխանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 22 պատգամավոր, դեմ՝ 9-ը։

Հավելենք, որ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական էր տվել։

Դավիթ Իշխանյանն ընտրվեց Արցախի ԱԺ նախագահ