«Դրանց հզոր հարվածներից Ուկրաինայի տեխնիկան այրվում է». Պուտինը կարգադրել է ավելացնել անօդաչուների արտադրությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է հայրենական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ)՝ «Կուբ»-ի և «Լանցետ»-ի բարձր արդյունավետությունը. հատուկ ռազմական գործողության ընթացքում դրանց հզոր հարվածներից Ուկրաինայի Զինված ուժերի, ներառյալ արտասահմանյան տեխնիկան, այրվում է:
«Ե՛վ «Կուբ»-ը, և՛ «Լանցետ»-ը շատ արդյունավետ են եղել. նախ՝ դրանց հարվածը հզոր է, ցանկացած տեխնիկա, այդ թվում՝ արտասահմանյան արտադրության, ոչ միայն այրվում է, այլև պայթում է զինամթերքը»,- ասել է ՌԴ նախագահը՝ «Ռոստեխ» պետական կորպորացիայի տնօրեն Սերգեյ Չեմեզովի հետ հանդիպմանը:
Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է ավելացնել ատադրական ծավալները։
«Արտադրողներն ինձ խոստացել են, որ կավելացնեն «Կուբ» և «Լանցետ» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Նրանք կատարում են այս խոստումը, բայց ավելի շատ է պետք ավելացնել», - ընդգծել է նա։
Չեմեզովն ասել է, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի այն ծավալը, որն արտադրում է «Ռոստեխ»-ը, լիովին բավարարում է ՌԴ պաշտպանության նախարարության բոլոր պահանջները։ Սակայն, ըստ Պուտինի, նորագույն զինատեսակների արտադրության տոկոսը պետք է ավելի բարձր լինի։ Դրանց թվում պետության ղեկավարը վերագրել է ոչ միայն անօդաչուները, այլև Տ-90Մ «Պրոռիվ» տանկերը։
«Անհրաժեշտ է տոկոսային հարաբերակցությամբ ավելացնել սպառազինության նորագույն տեսակների արտադրությունը»,- նշել է ՌԴ նախագահը։
«Մենք պարզապես աշխատում ենք դրա վրա»,- պատասխանել է Չեմեզովը։










