Մենք չենք ստորագրել երթուղու փոփոխությունը և շրջափակումը կապված չէ երթուղու փոփոխությամբ․ Հարությունյան
Առաջին փուլում քննարկվում էր՝ երթուղին որտեղով պետք է ընթանա, Ադրբեջանն ուներ իր առաջարկությունը, Ռուսաստանն ուներ իր առաջարկությունը, բայց վերջում ընդունվեց մեր առաջարկությունը։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով Փաշինյանի այն մեղադրանքին, որ Լաչինի միջացքով երթուղու փոփոխությունը Ստեփանակերտը կատարել է ինքնուրույն նույնիսկ փաստի առաջ է կանգնացել ՀՀ իշխանություններին:
«Հենց այս երթուղու ընտրությունը եղել է պահպանել մեր գյուղերը՝ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, և ընդունեինք այն ճանապարհը, ապա կկորցնեինք այդ գյուղերը և բազմաթիվ այլ հիմնավորումներ ունենք, թե ինչու էր հենց այս երթուղին, այսինքն ընդունվեց Ղարաբաղի առաջարկությունը և դա վերջում ընդունեց և ՀՀ-ն և ՌԴ-ն և Ադրբեջանը: Եվ Հայաստանը մինչ այդ մրցույթ էր հայտարարել, նախագծային աշխատանքներ էր իրականացրել մինչ այդ, այսինքն երթուղու առումով բոլորի կողմից կար ընդհանուր հասկացողություն և բոլորն ընդունել են»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ժամկետի առումով գնում էին բանակցություններ, որ պետք է լրացուցիչ համաձայնագիր ստորագրվեր, բայց տարբեր պատճառներով չստորագրվեց։ Սակայն ԱՀ նախագայի պնդմամբ՝ ինքն ունի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի նամակը, որ օգոստոսի 5-ին ՌԴ խաղաղապահները ստիպված են լինելու թողնել նախկին ճանապարհը և տեղափոխել իրենց հենակետերը նոր երթուղի:
«Դա ԼՂԻՄ-ի տարածքում էր, ինչու եմ ԼՂԻՄ ձևակերպում, որովհետև ԼՂԻՄ-ի տարածքում ռուս խաղաղապահները այլ կարգավիճակով էին, իսկ միջանցքի տարածում այլ կարգավիճակում էին»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ ընդամենը մեր խնդիրն է եղել՝ փրկել մեր հայրենակիցների կյանքը, ուստի իրենք խնդրել են ռուս խաղաղապահներին 20 օր հետաձգել իրենց տեղափոխումը և այդ 20 օրվա ընթացքում կազմակերպել հայերի տեղահանումը, որպեսզի նրանք չմնային շրջափակման մեջ, քանի որ պատկերացնում են՝ ինչ վիճակ կլիներ, եթե ադրբեջանական զորքը մտներ Բերձոր, Աղավնո և մեր մի քանի հարյուր հայ մնար այնտեղ:
Արցախի նախագահը շեշտեց, որ նոր երթուղու փոփոխությունը ստորագրված է երեք ղեկավարների կողմից. «Մենք չենք ստորագրել երթուղու փոփոխությունը և շրջափակումը կապված չէ երթուղու փոփոխությամբ»:
Արցախի նախագահը նաև անդրադարձավ նրան, որ նոր երթուղով էլեկտրաէներգիայի, գազի և այլ ենթակառուցվածքներ չեն կառուցել, ասաց, որ դա լավ է հասկանում, սակայն ադրբեջանցիների համար տարբերություն չկար, թե որ տարածքով էր դա անցնելու և մինևույն է արգեափակելու էին:










