Պայթյուն՝ Թուրքիայի նավահանգիստներից մեկում. կան վիրավորներ

16:55 • 07.08.23

Առնվազն հինգ մարդ վիրավորվել է Թուրքիայի արևմտյան Քոջաելի քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ՏԱՍՍ-ին հայտնել է նավահանգստի աղբյուրը։

«Իշխանությունները հայտնում են, որ տուժել է հինգ մարդ։ Պայթյուն է տեղի ունեցել վերելակներից մեկում, որը պատկանում է Հողամթերքի վարչությանը։ Ենթադրաբար, պայթյունը տեղի է ունեցել նավը հացահատիկով բեռնելիս։ Պայթյունի պատճառները պարզ չեն, ընթանում է հետաքննություն»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Պայթյուն՝ Թուրքիայի նավահանգիստներից մեկում. կան վիրավորներ