Ադրբեջանական դիրքերից արձակած կրակոցներից Արցախում վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա (լուսանկարներ)
Օգոստոսի 9-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:50-ի սահմաններում, Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Արցախի ոստիկանությունը։

Տուժածներ չկան։ Արձակված կրակոցներից վնասվել են գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված, Ա.Ղ.-ի վարած «Ֆորդ-Տրանզիտ» ավտոմեքենայի դիմացի երկու դռների ապակիները։
«Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- ասված է հաղորդագրության մեջ։














