Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի զորամասի տարածքում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
20:43 • 09.08.23
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկի զորամասի տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Ստավրոպոլի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հղում անելով շրջանի ղեկավար Անդրեյ Զայցևին։
Նշվում է, որ այրվում է Լերմոնտով փողոցում հագուստի պահեստը։
Դեպքի վայրում են հրշեջները։ Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ հայտնի չեն։
Placeholder










