Կոռնիձոր գյուղում այրվել են մոտ 500 հակ անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրեր

17:23 • 09.08.23

Օգոստոսի 9-ին, ժամը 09։29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոռնիձոր գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:44-ին, մարվել՝ 14:53-ին: Այրվել են պահեստավորած անասնակեր՝ մոտ 500 հակ և ծածկի փայտե կառուցատարրերը՝ մոտ 90 քմ:

Կոռնիձոր գյուղում այրվել են մոտ 500 հակ անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրեր