Նիգերի նոր վարչակարգը Ֆրանսիային մեղադրել է իր օդային տարածքը խախտելու համար․ Փարիզը հերքել է

21:09 • 09.08.23

Նիգերի ռազմական ղեկավարները Ֆրանսիային մեղադրել են երկրի օդային տարածք մտնելու արգելքը խախտելու համար։ Այս մասին գրել է Al Arabiya-ն՝ հղում անելով AFP-ին։

Արգելքի մասին հայտարարվել էր երկու շաբաթ առաջ տեղի ունեցած հեղաշրջումից հետո՝ Արևմտյան Աֆրիկայի գագաթնաժողովի նախօրեին:

Ռազմական խունտայի «Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի» խոսնակ Ամադու Աբդրամանը հայտնել է, որ ֆրանսիական ուժերը «միակողմանի ազատ են արձակել ձերբակալված ահաբեկիչներին» և Նջամենայից օդ են բարձրացրել ռազմական ինքնաթիռ, որը «մեր օդային տարածք մտնելուց հետո միտումնավոր դադարեցրել է կապը օդային երթևեկության հսկողության հետ»։

Ղեկավարությունը կարգադրել է բարձրացնել տագնապի մակարդակը ամբողջ երկրում։

Ֆրանսիայի կառավարությունը հերքել է Նիգերի նոր ղեկավարության մեղադրանքները։ Ասել է կառավարության աղբյուրը։

Ֆրանսիական կառավարության աղբյուրը AFP-ին ասել է, որ թռիչքը «լիազորված է եղել և համաձայնեցվել է Նիգերի զինված ուժերի հետ»:

Նիգերի վարչակարգը պնդել էր, որ Ֆրանսիան չորեքշաբթի թույլ է տվել ռազմական ինքնաթիռին թռիչք կատարել հարևան Չադից։ Ինքնաթիռն այնուհետև անցել է Նիգեր՝ հակադրվելով կիրակի օրը սահմանված արգելքին:

Ֆրանսիան մոտ 1500 զինվոր ունի Նիգերում՝ երկրին աջակցելու 2015 թվականին Մալիից ներխուժած ծայրահեղականների դեմ պայքարում:

 

 

Նիգերի նոր վարչակարգը Ֆրանսիային մեղադրել է իր օդային տարածքը խախտելու համար․ Փարիզը հերքել է