Ռուբեն Ռուբինյանը ՀՀ-ում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդիի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:
Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը:
ԱԺ փոխնախագահն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը` կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները:
Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:










