Պորտուգալիայում չեն դադարում անտառային հրդեհները (լուսանկարներ, տեսանյութ)
Պորտուգալիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները, որոնց դեմ պայքարում են ավելի քան հազար հրշեջ:
Daily Mail-ի հրապարակած լուսանկարներում երևում է՝ ինչպես է կրակը կուլ տալիս տարածքները:
Կրակի տարածմանը նպաստում են ուժեղ քամիներն ու օդի բարձր ջերմաստիճանը: Վտանգի գոտուց տարհանվել է առնվազն 1,500 մարդ:
Նշվում է, որ կրակը մոլեգնում է երկրի հարավում և հյուսիս-արևմուտքում:

















